Միջազգային

Մերկելի հեռախոսը չեն գաղտնալսել, վստահեցնում է Սպիտակ տունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որ ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գաղտնալսել նրա հեռախոսային զրույցները, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

Զարգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսը կարող էր գաղտնալսվել  ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից: «ԱՄՆ նախագահը խոսել է կանցլերի հետ և վստահեցրել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունները չեն հետևել ու չեն հետևում նրա հառախոսազրույցներին»,-ասել է Քարնին:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ֆրանսիական «Մոնդ» թերթը տեղեկացրել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել Էդվարդ Սնոուդենի կողմից փոխանցված փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունն այս տարվա սկզբին  մեկ ամսվա ընթացքում գաղտնալսել է 70 միլիոն հեռախոսազանգ:

Ցուցադրել ավելի
Back to top button