Քաղաքական

ՀՀ վարչապետը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Լոպեզ-Իսթուրիզ Ուայթին: Կողմերը քննարկել են Հայաստանի հանրապետական կուսակցության և Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագործակցության ընթացքը և հեռանկարները:

Այդ համատեքստում, երկուստեք պատրաստակամություն են հայտնել խորացնել համագորածակցությունը` դրա համար գտնելով նոր ձևեր և ուղիներ:  Զրուցակիցները կարևորել են  մշտական հաղորդակցության ապահովումը: Հադիպման վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը  ԵԺԿ գլխավոր քարտուղարին  հրավիրել է Հայաստան:

Ցուցադրել ավելի
Back to top button