Հասարակություն

Գյուղատնտեսը դժգոհում է գյուղնախարարությունից. չեն օգտագործում գիտական նվաճումները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հանրային խորհրդի գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավար Ստեփան Խոյեցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման էր եկել պաստառներով, ԱՎԾ 2012թ տեղեկատուով : Եկել էր նաև մի հաստատ համոզմամբ՝ դժգոհելիս որևէ պաշտոնյաի անուն չի տալու, չի կոնկրետացնելու, թե գյուղատնտեսության որ փոխնախարարը իր առաջարկները չի ընդունում։ «Ես  ոււղղակի մի սկզբունք եմ վերցրել. ոչ մեկի ազգանունը չեմ տալու, դա բարոյական խնդիր է, երեխեք, ընտանիք, եթե վերջապես ինձ հաջողվեց առարկայական քննարկում անցկացնել դրանց հետ, այնտեղ ամեն ինչ կասեմ»,- ասաց։
Գիտնականը մսամթերքի թանկացումը ուղղակիորեն կապում է արոտավայրերի կրճատման հետ: Վերջին հինգ տարիներին տավարի մսի գնաճը 60 տոկոս է, կաթնամթերքինը՝ 20: Անկում է  ապրել նաև անասունների գլխաքանակը:   Ստեփան Խոյեցյանը հղում անելով ԱՎԾ տվյալները շարունակում է՝  2011թ տավարի մսի օգտագործումը տնային տնտեսություններում անկում է ապրել 16 տոկոսով, անարատ կաթի օգտագործումը  ՝ 21 տոկոսով։

Ստեփան Խոյեցյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակի պատճառներից մեկն էլ  խոտի դեֆիցիտն է, որի արդյունքում վերջինիս գինն աճել է 300 տոկոսով։ Իսկ դեֆիցիտ ստեղծվեց արոտներում և խոտհարքերում տարիներով ճմաշերտի խնամքի աշխատանքներ չկատարելու պատճառով: Հանրային խորհրդի գյուղատնտեսական ու բնապահպանական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն ասում է, որ իրենց  գիտնականների ստեղծած մեքենաները, տեղական հումքից պատրաստված գրանուլացված օրգանական պարարտանյութեր օգտագործելը թույլ կտա արոտների ու խոտհարքերի բերքատվությունը բաձրաձցնել 3-4 անգամ, մացառուտներից, չուտվող, թունավոր խոտաբույսերից ազատել մոտավորապես 300 հազար հա արոտ։

Գիտնականների կողմից առաջարկվող մեքենան էականորեն չեզոքացնում է նաև հանրապետությունում հաճախակի կրկնվող երաշտի ազդեցությունը խոտի բերքի վրա՝ հնարավորություն ստեղծելով ճմաշերտի ճեղքերում կուտակել անձրևաձնհալ ջրերը: Հետազոտությունների համաձայն՝ հող մտցված  գրանուլացված օրգանական  պարարտանյութը նոյնպես ջուր է կուտակում՝ կշռի մոտավորապես 20 տոկոսի չափով: Ստեփան Խոյեցյանը վստահեցնում է, որ իրենց առաջարկներին որևէ մեկը ականջալուր չի լինում: Պատկան մարմինների ուշադրությունը իրենց բարձրացրած հարցերին հրավիրելու համար գիտնականը լրագրողների հետ հանդիպումների շարք է սկսել:

Ցուցադրել ավելի
Back to top button