Միջազգային

«Սիրիայի բարեկամները» սիրիական ընդդիմությանը կոչ է անում մասնակցել Ժնեւ-2 խորհրդաժողովին

«Սիրիայի բարեկամներ» խմբի և սիրիական ընդդիմության Լոնդոնում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան կրկին կոչ են արել Բաշար Ասադի ընդդիմախոսներին մասնակցել Ժնևում  սպասվող բանակցություններին: Սիրիական ընդդիմությունն էլ իր հերթին նախկինի պես հրաժարվել է մասնակցել որևէ բանակցության Ասադի կառավարության հետ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար ՈՒիլյամ Հեյգի խոսքով՝ Ժնև-2-ը սիրիացիների համար իրենց կյանքը դեպի լավը փոխելու ամենահեռանկարային  հնարավորությունն  է: Ուիլյան Հեյգը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել են, որ Ժնևում խորհրդաժողովը ցանկացած պարագայում տեղի կունենա: Սակայն ըստ նրանց, Արևմուտքը չի կարող ապահովել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը:

Սիրիական ընդդիմությանը համոզելու փորձ անելիս Քերրին ասել է. «Դուք կարող եք բանակցությունների սեղանին շահել այն ամենը, ինչի համար մարտի դաշտում ստիպված եք լինելու կորցնել բազմաթիվ մարդկային կյանքեր ու ժամանակ»:  Իր կողմից էլ Ուլիլյան հեյգը նշել է, որ «Սրիայի բարեկամներ» խմբի մեջ մտնող երկրների նախարարները հանդես են գալիս մեկ ճակատով և աջակցում են ՄԱԿ-ի հովանու տակ իրականացվող «Ժնև-2» գործընթացին:

Ցուցադրել ավելի
Back to top button