Նեթանյահու- Քերրի հանդիպման առանցքում Իրանի «միջուկային դոսյեն» է


Իրանի «միջուկային դոսյեն» կլինի Իսրայելի վարչապես Բինյամին Նեթանյահուի և ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերրի Հռոմում այսօր անցկացվելիք բանակցությունների ուշադրության կենտրոնում, նախօրիեն տեղեկացրել է Նեթանյահուն իտալացի իր պաշտոնակից Էնրիկո Լետտայի հետ հանդիպումից հետո:
Մերձավոր Արևելքում խաղաղությունն ու կայունությունը շատ բանով կախված են նրանից, «թե որքանով կհաջողվի խաղաղ ճանապարհով հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման դադարեցմանը», նշել է Իսրայելի կառավարության ղեկավարը: «Շատ երկրներ են օգտագործում ատոմը, սակայն նրանք հզոր ցենտրիֆուգեր չեն կիրառում: Իրանցիներին դրանք պետք են ատոմային զենք ստեղծելու համար»,- հայտարարել է նա:
Նշենք, որ Նեթանյահուի Հռոմ այցելության գլխավոր նպատակը պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումն է, որի հետ նա մտադիր է քննարկել պաղեստինա- իսրայելական կարգավորումը: Այսօր նախատեսված է նաև Քերիի հանդիպումը Լետտայի հետ, որի ընթացքում ուշադրության կենտրոնում են լինելու Սիրիայում իրավիճակը և «Ժնև-2» խորհրդաժողովի նախապատրաստումը: