Քաղաքական

«Ժառանգությունը» դուրս մնաց ԵԽԽՎ պատվիրակությունից. Զարուհի Փոստանջյանն սպառնում է

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ այսօր հաստատվել է միջազգային կազմակերպություններում Հայաստանի պատվիրակությունների կազմավորման նոր կարգը: Ըստ դրա՝ պատվիարկությունների կազմում ընդգրկվող պատգամավորների  ներկայացվածության համամասնաությունը, ինչպես նախկինում,  սահմանելու  է ԱԺ նախագահը՝ հաշվի առնելով միջազգային համապատասխան կառույցի կանոնադրությունը:

Ըստ վերանայված կարգի` ԱԺ նախագահը կարող է սահմանել նաև պատվիրակությունների կազմավորման ռոտացիոն կարգ: Ի տարբերություն գործող  կարգի՝ խմբակցություններն այսուհետ  այս կամ այն պատվիրակության կազմում ներկայացուցիչ ունենալու համար կառաջարկեն ոչ թե երկուական, այլ մեկական թեկնածու։

Այս վերանայման արդյունքում՝ խորհրդարանական բոլոր պատվիրակությունները գրեթե նույնությամբ պահպանել են քաղաքական ուժերի ներկայացվածության այն համամասնությունը, որը եղել է նախկինում: Բացառությունը ԵԽԽՎ պատվիրկությունն է: Այստեղ «Ժառանգությունը» զրկվել է փոխարինող կազմում ներկայացուցիչ ունենալու իրավունքնից, փոխարենը՝ այս հնարավորությունն ստացել է «Օրինաց երկիր» խմբակցությունը։

Այս փաստին ԱԺ նիստի մեկնարկին այսօր անդրադարձել է «Ժառանգություն» խմբակցվության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Ավտորիտար որոշում է կայացվել, ասել է Փոստանջյանը ու հավելել , որ  նման որոշման դեմ կլինի համապատասխան բողոքարկում։ «Այս գործողությունները Ձեզ չեն ներվելու»,- ԱԺ նախագահին սպառնացել է  ընդդիմադիր պատգամավորը։

Ցուցադրել ավելի
Back to top button