ԿարևորՔաղաքական

Ըստ ռուս վերլուծաբանների՝ Մաքսային միության ընդլայնումը բարդագույն խնդիր է

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24- ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը կքննարկի Մաքսային միության գործունեությանը վերաբերող մի շարք խնդիրներ, ինչպես նաև միությանը Հայաստանի անդամակցության հարցը: «Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ՝ Ուշակովն ասել է, որ Մինսկում նախ կայանալու է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հանդիպումը նեղ կազմով։

Ըստ Ուշակովի՝ չի բացառվում, որ նիստին կհրավիրվի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այնուհետև ընդլայնված կազմով քննարկումներին կմիանան նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները։

Բելառուսի մայրաքաղաքում տեղի ունենալիք հանդիպումը «Նեզավիսիմայա գազետան» գնահատել է «Մաքսային միությունը թափ է հավաքում» վերտառությամբ հոդվածով։ Թերթի վերլուծաբանը գրում է, որ չնայած թվացյալ անորոշությանը, իրավիճակը Մաքսային միությունում բավականին բարդ է։ Ղազախստանում բազմաթիվ են կարծիքները, որ կառույցը դեռևս իրեն չի արդարացնում և չարժե շտապեկ միության ընդլայնման հարցում:

«Հյուսիս-հարավ» քաղաքագիտական կենտրոնի  ղեկավար  Ալեքսեյ Վլասովի կարծիքով՝ Մաքսային միության ընդլայնումը բարդագույն խնդիր է, որի պատասխանը գտնել արագ չի հաջողվի: «Մենք հրավիրում ենք Ղրղզստանին, Տաջիկստանին և Հայաստանին: Դա ստեղծում է լարվածություն Մաքսային միության հարցով բանակցողների, որպես հետևանք նաև միության անդամ երկների նախագահների մոտ: Եվ պատահական չէ, որ Բելառուսն ու Ղազախստանը կարծիքներ են հնչեցնում միությունից դուրս գալու մտադրության մասին»,- նշում է ռուս քաղաքագետը:

Back to top button