Միջազգային
Երեք տարի անց. կվերսկսվեն ԵՄ- ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները


Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակել Թուրքիայի հետ: Լյուքսեմբուրգում Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայտնի է դարձել, որ բանակցությունները երեք տարի տևած ընդմիջումից հետո կվերսկսվեն նոյեբերի 5-ին:
Եվրամիությունը ծրագրել էր երկկողմ բանավեճը սկսել դեռ հունիսին, սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Ստամբուլում գարնանը տեղի ունեցած անկարգությունների պատճառով սուր քննադատության արժանացավ Էրդողանի կառավարությունը: Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարները հիմնավորել են նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ իրենց որոշումը Եվրահանձնաժողովի խորհրդով: