ԵՄ- ն բաց կպահի դռները Թուրքիայի առաջ


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն առաջարկում է Եվրամիության դռները բաց պահել Թուրքիայի համար: Գերմանական «Բիլդտ» թերթում հրապարակված հարցազրույցում՝ նա կողմ է արտահայտվել նաև ապագայում Բալկանյան բոլոր երկրների անդամակցությանը եվրոպական ընտանիքին:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք կընդգրկենք Բալկանյան երկրները, եթե դրանք կատարեն ստանձնած պարտավորություններն ու համապատասխանեն Եվրամիության չափանիշներին: Եվրամիությանն անդամակցությունն այդ երկրների համար կարևոր միջոց է տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:
Բարոզուն, անդրադառնալով Թուրքիայի անդամակցությանը նշել է, որ այդ երկիրը կարևոր է թե տնտեսական և թե աշխարհաքաղաքական տեսանկյուններից, սակայն եվրոպական ընտանիքին միանալու համար Անկարան պետք է կատարի բոլոր պարտավորությունները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին մեկնարկում են Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության բակակցությունները (ավելին այստեղ)։