Հասարակություն

Բացի առաքելականից բոլոր կրոնական կառույցները վտանգավոր են, ասում է Ալ. Ամարյանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր» 

Կրոնական կառույցների անվան տակ այսօր արտասահմանը փող լվանալու համար օգտագործում է Հայաստանում չգործող օրենքի թերությունները: Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ աղանդավորական կազմակերպությունները լցվում են այն երկրներ, որտեղ օրենքը չի գործում:  Վերջինիս խոսքով`  բոլոր կրոնական կառուցներն էլ վտանգավոր են` բացի առաքելական եկեղեցուց:

Հայաստանում կան կառույցներ, որոնք հոգևոր դասի հետ կապ չունեն, բայց գրանցված են որպես  կրոնական կազմակերպություն։ Հայ Ավետարանչական ընկերակցությունը մինչ օրս հայտնի էր որպես բարեգործական ընկերություն, սակայն  Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյան վերջերս պարզել է, որ 2010 թվականից կառույցը գրանցված է որպես կրոնական կազմակերպություն: Ավելին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության ամբողջ գույքը պատկանում է ամերիկացիներին։

Ստացվում է, որ մենք պայքարում ենք մեր հողերը հետ վերադարձնել թուրքերից, այնինչ այստեղ մեր հողերը վաճառվում են օտարերկրացիներին:  Այսօր կրոնական կառույցների անվան տակ  արտասահմանն ամեն ձև օգտագործում է մեր օրենքի թերություններն ի շահ իրենց: Շատ կրոնական կառույցներ կան, որոնք ներխուժում են Հայաստան իրենց բիզնեսն ընդլայնելու նպատակով, նկատեց Ամարյանը:

Այսօր կրոնական կառույցների հետ կապված որևէ օրենք Հայաստանում չի գործում, ընդգծեց Ամարյանը` ավելացնելով, որ միակ օրենքը թույլ է տալիս գրանցել կրոնական կազմակերպություններին: Քայաքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի նպատակն է շտապ ընդունել գործող օրենք՝ չնայած որ նոր օրենքի օրինագիծն արդեն պատրաստ է։

Մենք չունենք հոգեբան կրոնագետներ, իրավաբան- կրոնագետներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ  կրոնական շարժառիթներով կատարված հանցագործություններին ճիշտ գնահատական տալու համար: Իսկ դա հիմա շատ անհրաժեշտ է: Մենք ունենք մի շարք ինքնասպանության դեպքեր բանակում, երբ զինվորի նոթատետրերի մեջ դնում են կրոնական սատանիստական  սիմվոլներ, իսկ դա, եթե ժամանակին  մասնագետ լիներ,  կարելի էր կանխել ինքնասպանությունը։

Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները հայ շոուբիզնեսի աստղերի` կրոնական տարբեր կազմակերպություններում ընդգրկվելու վերաբերյալ:  Սակայն դա ապատեղեկատվություն էր , քանի որ  դեպքերից հետո երիտասարդական լիգայի ղեկավարը  հրապարակավ հերքել է մի շարք անձանց վերաբերյալ տարածած իր տեղեկատվությունը:  Նման ապատեղեկատվություն  տարածելը կրոնական կազմակերպության ղեկավարին ձեռնտու է, նշեց Ամարյանը, քանի որ նրա ետևից գալիս է  երկրպագուների հոծ բանակ:

Քայաքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոնի տվյալներով` Հայաստանում մեծանում է  խարիզմատիկ  եկեղեցիների թիվը, ինչպիսիք են «Կյանքի խոսքը», մորմոնները, սայենտոլոգները… Այսպիսի կառույցները Հայաստանում 300 են, որից 50- ը գրանցված են  տարբեր հասարակական կազմակերպությունների անվան տակ, իսկ մնացածը չգրանցված կարգավիճակով են գործում: Սակայն աղանդավորական կառույցների դեմ պայքարում մենք միայնակ չենք: Մեր հարևան երկրենում էլ վիճակը նույնն է, սակայն մի տարբերությամբ` այնտեղ չեն ոտնահարվում մարդու իրավունքները։

Ցուցադրել ավելի
Back to top button