Միջազգային

Քանի Ասադը կա, պատերազմը Սիրիայում կշարունակվի, կարծում է Քերին

Սիրիայում պատերազմը կշարունակվի, եթե նախագահ Բաշար Ասադը 2014- ին վերընտրվի նոր ժամկետով, ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Փարիզում Արաբական երկրների լիգայի դեսպաների հետ հանիպման ժամանակ։

«Եթե նա մտածում է, որ իր թեկնածությունը նոր ժամկետով դնելով, այդպիսով լուծելու է խնդիրները, ապա ասեմ հետեւյալը. քանի դեռ նա մնում է, պատերազմը հաստատ չի ավարտվի»,- ասել է Քերին։

Պետքարտուղարն այսպիսով պատասխանել է Ասադի՝ «Ալ Մաքադիդ» հեռուստակայանին տված հարցազրույցին։ «Անկեղծ ասած, ես չեմ տեսնում որեւէ խոչընդոտ, որը կխանգարի ինձ մասնակցել ընտրություններին»,- ասել էր Ասադը։

Ցուցադրել ավելի
Back to top button