Հասարակություն

Տրանսպորտը թանկացնելիս Տարոն Մարգարյանը շահերի բախման մեջ չի գտնվել

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը որոշել է, որ ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը  չի գտնվել շահերի բախման իրավիճակում: Վարույթը հարուցվել էր Թրանսփարենսի ինթենեյշնըլ հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի հիման վրա։

Հակակոռուպցիոն կենտրոնը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու  նպատակով՝ հղում անելով ԶԼՄ-ների հրապարակումներին դիմել էր հանձնաժողովին հուլիսի 26- ին։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը գտել է, որ ուսումնասիրության արդյունքում ձեռք բերված ապացույցները, այդ թվում՝ քաղաքապետի բացատրությունը հիմք չեն տալիս եզրակացնելու, որ  Երևանի քաղաաքապետ Տարոն Մարգարյանը կամ նրան փոխկապակցված անձինք հանդիսանում են փոխադրումներ իրականացնելու լիզենցիա ունեցող կազմակերպություններից որևէ մեկի սեփականատեր կամ մասնակից:

Back to top button