Միջազգային
Վոլգոգրադում՝ ահաբեկչության վտանգի բարձր աստիճան


Վոլգոգրադի շրջանում հոկտեմբերի 21-ից 15 օրով ահաբեկչության վտանգի բարձր աստիճան է հայտարարվել: Հիշեցնենք, որ նախօրիեն Վոլգոգրադ քաղաքի Կրասնոարմեյսկի շրջանում «Լեսոբազա» կանգառում պայթյուն էր տեղի ունեցել ուղևորատար ավտոբուսում, որի հետևանքով զոհվել էր 6 մարդ, տարբեր աստիճանների վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել 30-ը:
Սկզբում որպես ողբերգության պատճառ նշվում էր գազի պայթյունը, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ պայթյունն իրականացրել է ահաբեկիչ-մահապարտը, միջադեպի վայրում իրավապահ մարմինները պայթյուցիկ նյութի հետքեր էին հայտնաբերել։ Պայթյունը ավտոբուսում իրականացրել է Դաղստանի բնակչուհին՝ 30 ամյա Նաիդա Ասիյալովան: Ահաբեկչության վերաբերյալ քրեական գործ է հարուցված: