ԿարևորՔաղաքական

Նախագահի նախկին խորհրդականն ուզում է կազմակերպել երեք նախագահների հանդիպումը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ նախագահի նախկին խորհրդական, ԱԺ- ում նախագահի նախկին ներկայացուցիչ, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի` ՀՀ  3 նախագահների հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությունը ծագել է սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի` Հայաստանը Մաքսային միությանն անդամագրվելու  վերաբերյալ հայտարարությունից հետո: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Իսագուլյանը, նշել է, որ եթե չլիներ սեպտեմբերի 3-ը, այս նախաձեռնությունը կլիներ նոյեմբերի 29-ից՝ Վիլնյուսում ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրից հետո։

Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու հիմնական պատճառաբանությունը, ըստ Իսագուլյանի, այն էր, որ ՀՀ- ն ինքնուրույն չի կարող լուծել իր անվտանգության խնդիրները և արդյունքում փաստեցինք, որ մեր անվտանգությունն ապահովում է այլ պետություն, և ավելացնում, որ  19 տարի առաջ` 1994 թվականի հունիսին, երբ պատերազմն ավարտվեց հայկական կողմի հաղթանակով,  Հայաստանն այդ ժամանակ գտնվում էր բավականին բարձր ազգային  պոտենցիալի ու կապիտալի առկայության պայմաններում:

Այսօր, սակայն, հայտարարվում է, որ մեր անվտանգությունը Ռուսաստանի ձեռքերում է։ «Կամ մեր իշխանություններն այնքան անզոր էին ու այնքան սխալ ներքին և արտաքին քաղաքականության մեջ, որ մենք հանգեցինք այս օրին, կամ կան պատճառներ, որոնք պետք է ամպայման բացահայտվեն»,- ասում է ՀՀ նախագահի նախկին խորհրդականը։

Հռետորական հարց է բարձրացնում «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդը, թե որն է  եղել մեր նախագահների նպատակը, երբ 19 տարի հետո պարզվում է, որ մենք  մեր անկախությունն ապահովել չենք կարող, նույն ճակատագիրն էլ սպասվում է  ԼՂ- ին:  Սրանք լուրջ հարցեր են, քննարկման արժանի։

Այսօր Հայաստանի վերնախավում, Իսագուլյանի ձևակերպմամբ,  տարբեր հարցերի շուրջ չկան լուրջ քննարկումներ։ Լավագույն տարբերակն  այս հարցերը քննարկելու համար
ա) երեք նախագահների,

բ) նախագահների և ԼՂՀ երկու նախագահների,

գ) նրան» եւ երկու կաթողիկոսների հանդիպումն է, որտեղ  առանց միմյանցից քաշվելու կարող են  քննարկվել  ազգային ու պետական նշանակության  հարցեր:  Այս ձեւաչափով քննարկումն իրատեսական է համարում Իսագուլյանը և ավելացնում, որ դրանից հետո Հայաստանում  կսկսվի  առողջ գործընթաց։

Իր առաջարկած ձեւաչափոգ  քննարոկւմից հետո Իսագուլյանը կարծում է, որ   գործող նախագահը չի կարող բոլոր գործերի համար մեղադրել նախորդներին, իսկ նախորդներն  էլ չեն մեղադրի հաջորդին, թե փչացնում է իրենց կատարածը:  Եթե նախագահներին  կլոր սեղանի շուրջ նստեցնել չհաջողվի, ապա  մենք երաշխիք  չունենք ոչ միայն մեր անվտանգության հարցում, այլև ապագայում  մեր հասարակության համար ոչինչ չենք կարող անել, նշեց Իսագուլյանը։

Նա նամակներն արդեն ուղարկել է՝ նշելով, որ ցանկանում է հանդիպել նախագահների հետ՝ ներկայացնելու համար երկրի առաջ ծառացած խնդիրների լուծման իր դիտարկումները, լսելու նրանց տեսակետները։ Սակայն Իսագուլյանը չհերքեց, որ նախագահների հետ իր հանդիպման ժամանակ հնարավոր է այլ ձեւաչափ առաջարկվի:  Նշենք նաև, որ վերջերս Իսագուլյանը հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն այդ ժամանակ այս նախաձեռնության մասին որևէ բան չի ասվել, դրանից երկու օր հետո միայն հայտարարել է  մտադրության  մասին և կրկին Քոչարյանի հետ հանդիպման խնդրանքով նամակ ուղարկել նրա գրասենյակ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի համար անհասկանալի է Իսագուլյանի այս առաջարկությունը եւ երկրորդ նախագահը չի պատրաստվում արձագանքել։ Իսագուլյանը տեղեկացրեց, որ շուտով այցելելու է Արցախ,  հադիպելու գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button