ԿարևորՀասարակություն

Չարենցավանում գործարկվեց մետաղական ամրանների վերազինված արտադրամասը (լրացված)

լրացված ժամը 18։02-ին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Նախագահ Սերժ Սարգսյաբնն այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Աշխատանքակյին այցի սկզբում երկրի ղեկավարը այցելեց  Եղվարդ քաղաքի «Գինու կոնյակի տուն «Շահնազարյան» ընկերություն, որը գործում է 2011-ի նոյեմբերից: Ընկերության տնօրեն Սամվել Շահնազարյանը նշեց, որ ձեռնարկությունը զարգանում է ինչպես գինեգործության, այնպես էլ խաղողագործության ասպարեզներում: Այստեղ արտադրված բարձրորակ կոնյակը արտահանվում է ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, եվրոպական մի քանի երկրներ։
Նախագահ Սարգսյանն  այցելեց նաև հայ-հոլանդական համատեղ «Բիգա»ձեռնարկություն, որը  հիմնադրվել է   2005-ին։ 2008-ից այն հանրապետությունում հայտնի է   էկոլոգիապես մաքուր շամպինիոն տեսակի սնկի,  լոլիկի և վարունգի  արտադրությամբ: Ընկերությունն Ակունք գյուղում   2012 թ  վարձակալած  10 հա հողատարածքի  վրա  ժամանակակից տեխնոլոգիաներով կազմակերպում է  ելակի,  ազնվամորու և  մոշի ընտրված  սորտերի արտադրություն, որոնք հաջողությամբ  աճում են Հայաստանի պայմաններում  և ապահովում   բարձրորակ բերք:

«Բիգա» ընկերության համասեփականատեր Սամվել Պետրոսյանն ասում է, որ  էկոլոգիապես  մաքուր բերք ստանալու համար   արտադրությունում օգտագործվում են  հիմնականում Եվրոպայից ներկրված  բնական պարարտանյութեր, իսկ վնաատուների դեմ պայքարում են միայն  կենսաբանական միջոցներով, որոնք ավելի թանկ են, քան՝ քիմիականը։

1986 թվականին գործարկված  Չարենցավանի  «Ասկե գրուպ» ընկերության հիմնական գործառույթը  սև մետաղների ձոլումն էր : 2008 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում պարզ դարձավ , որ հնարավոր չէ շարունակել սկսված արտադրությունը գործարկված հզորության  և  ինքնարժեքի պայմաններում, քանի որ շուկայում  պողպատյա նախապատրաստավածքների գինը նվազեց  2-2.5 անգամ: Արտադրությունը  դադարեցվեց՝ արտադրողականության  բարձրացման և   ինքնարժեքի նվազեցման  լրացուցիչ ուսումնասիրության և վերազինման նպատաով: Ներդրոււմային ծրագրի շրջանակներում  կառավարության որոշմամբ  երեք տարի ժամկետով  հետաձգելով  ներմուծվող ապրանքների  ԱԱՀ- ի  վճարումւը, ընկերությունն իրականացրեց   պողպատի ձուլման արտադրամասի  վերազինման աշխատանքներ, կազմակերպեց  նոր արտադրամաս՝  ամրանների արտադրության համար։ Հանրապետության նախագահի ներկայությամբ՝ «Ասկե գրուպ» ընկերությունն այսօր արդեն ազդարարեց  Չարենցավան քաղաքում  մետաղական ամրանների  ատադրության   վերազինված արտադրամասի  գործարկման սկիզբը։

Կոտայքի մարզ կատարած այցի ավարտին Չարենցավանի կենտրոնական հրապարակում  Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց «Չարենցյան շաբաթ» խորագրով  միջոցառումների շրջանակում  անցկացված համաքաղաքային  առաջին էքսպո ցուցհանդեսին և Եղիշե Չարենցի  հուշարձանի բացման արարողություններին։

Back to top button