Հասարակություն
Մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը


Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը, հայտնում է yerkir.am- ը։ Նշենք, որ նրա բուժման համար դրամահավաք էր կազմակերպվել: Մարտիրոսյանը տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով։
Գենոֆիա Մարտիրոսյանը 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» և «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի առաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից՝ «Աֆիշա» ամսագրի, այնուհետև՝ «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը: