ԿարևորՔաղաքական

Հայաստանում մարդու իրավունքների առաջնային խնդիրը արդար դատաքննության իրավունքն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուիժնիկսը եռօրյա այցով Հայաստանում է: Հանդիպման շրջանակներում Հայաստանի Մարդու իրավուքների պաշտպանը հանդիպել է հայ պաշտոյաների հետ, իր պաշտոնակից հետ այսօր հանդիպել սիրիահայ փախստականների հետ, լսել նրանց հուզող խնդիրները, իսկ այցի արդյունքներն ամփոփել լրագրողների հետ ասուլիսում՝ անդրադառնալով նաեւ մարտի մեկի չբացահայտված խնդրին։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս  Մյուիժնիկսը խուսափում է մարդու իրավունքների վերաբերյալ քննադատական ելույթներից և վերլուծություններից. երբ որևէ երկիր ստանձնում է ԵՄ-ում, ԵԽ-ում, ԵԱՀԿ-ում նախագահությունը: Հանձնակատարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց,  որ իր նպատակն է երկրի իշխանություններին  երկխոսության մեջ ներգրավել: Իր խոսքում եվրոպացի գործընկերն ընդգծեց, որ քաջատեղյակ է նախորդ հանձնակատարի կողմից  իրականացրած աշխատանքներին:

Խոսելով մարտի մեկի դեպքերից՝ հանձնակատարը կիսում է իր նախկին գործընկեր Թոմաս Համարբերգի մտահոգությունը։ «Ես միանգամայն համաձայն եմ, որ անպատժելիությունը  լուրջ խնդիր է և եթե կան մեղավորներ, ապա նրանք պետք է պատժվեն: Եվ սա իմ համոզմունքն է, և խոսքը ուղղված այն երկրներին, որտեղ ես այցելություններ եմ կատարում: Հասկանում եմ՝ այստեղ խնդիրը վերջնական չի լուծվել, քննությունը դեռ շարունակվում է: Հետամուտ կլինեմ այս հարցերին, երբ վերադառնամ Հայաստան՝ լիարժեք այցելություն իրականացնելու համար»:

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն էլ նշեց, որ մարտիմեկյան դեպքերի բացահայտումը  ոչ միայն  Թոմաս Համարբերգի և նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ուշադրության կենտրոնում է եղել, այլ նաև իր և Եվրախորհրդի մարդու իրավունքների ներկա հանձնակատարի և ավելացրել, որ շարունակելու են հետամուտ լինել արդյունքների արձանագրմանը։

Խոսելով Հայաստանում ապաստանած սիրիահայերի հետ հանդիպումից`հանձնակատար Միժ Մյուժինիկսը նշեց, քանի որ սիրիական ճգնաժամի արձագանքները  հնչում են  Եվրոպայի տարբեր երկրներում, իր համար հետաքրքիր էր տեսնել նրանց վիճակը Հայաստանում: Մյուժինիկսը խոստովանում է, որ   և’ իր, և’ իր եվրոպացի գործընկերների համար  զարմանալի էր Հայաստանում 7-ից 11 հազար սիրիրահայերի գտնվելը և ավելացնում, որ փախստականները գոհ են Հայաստանում ընդունելությունից՝ ի տարբերություն եվրոպական այլ երկրների։

Փախստականների ուղերձն է եղել եվրոպական երկրներին` գիտակցել սիրիական ճգնաժամի լրջությունն ու խորությունը և աջակցություն ստանալ այդ երկրներից: Հայաստանում մարդու իրավունքների  գերակա ուղղություններից խոսելը հանձնակատարը համարեց վաղաժամ, քանի որ իրավիճակը դինամիկ  և արագ փոփոխվում է  և նշեց, որ մինչև իր հաջորդ այցելությունը դրանց մասին ձևակերպումներ կանի: Կարեն Անդրեասյանն էլ հավելեց, որ  այսօր Հայաստանում  մարդու իրավունքների հետ կապված առաջնային խնդիրը շարունակում է մնալ արդար դատաքննության իրավունքը, որի մասին խոսել է դեռևս իր ընտրվելու առաջին իսկ օրից: Սակայն, օմբուդսմենի ձևակերպմամբ, խնդիրը դեռևս լուծված չէ։  

Ցուցադրել ավելի
Back to top button