Քաղաքական

Ըստ սոցհարցումների՝ Ջավախքն աջակցում է Սահակաշվիլիի թեկնածուին

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Վրաստանում հոկտեմբերի 27-ին անցկացվելու են նախագահական ընտրություններ: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահ է, որ իշխող «Վրացական երազանքը» ներկայացնող Գեորգի Մարգվելաշվիլին իրական հակառակորդ չունի։ Սա Իվանիշվիլիի տեսակետն է: Իսկ ավելի վաղ իրականացրած սոցհարցումների համաձայն՝ Մարգվելաշվիլիի վարկանիշը գերազանցում է 50 տոկոսի ցուցանիշը: Երկրորդ տեղի համար պայքարելու են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի զինակից, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն և  Նինո Բուրջանաձեն, որ նույնպես խորհրդարանի խոսնակն էր 2001-2008 թվականներին՝ Բաքրաձեից առաջ:
Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հայկազուն Ալվրցյանը կարծում է, որ Վրաստանի այս տարվա նախագահական ընտրությունների յուրահատկությունն այն է, որ նրանց մոտ ավարտվում է քաղաքական մի կարեւոր փուլ, եւ սկսվում նորը, որն այդքան էլ չի տարբերվում նախորդից, բայց տարածաշրջանի համար շատ կարեւոր է: Իսկ թե ինչով է կարևոր, Ալվրցյանը պարզաբանում է՝ Սահակաշվիլին հեռանում է, որն  ընդգծված արևմտայն քաղաքական կուրս էր որդեգրել։ Նա հակադրվեց տարածաշրջանի եւ Ռուսաստանի շահերին, իսկ քաղաքական նոր ասպարեզ եկած Բիձինա Իվանաշվիլին փորձում է մեղմել կուտակված լարվածությունը Ռուսաստանի եւ Հայաստանի հետ, որն արդեն նկատելի է։

«Միխայիլ Սահակշվիլին Վրաստանի շահը գերակա էր համարում, և Ռուսաստանի հետ հակամարտությունը տարածվում էր նաև Հայաստանի վրա: Լինելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական դաշնակից՝ Հայաստանը դիտվում էր ընդամենը որպես աշխարհագրական վավերացմամբ հարևան. ոչ ավելին: Իսկ Բիձինա Իվանիշվիլին, նույնպես որդեգրելով արևմտյան արժեքներ, փորձում է մեղմել ՌԴ և Հայաստանի հետ կուտակված լարվածությունը: Գործնականում կտրուկ փոփոխություններ չեն եղել, բայց որ թուլացել է, ակնհայտ է»,- ասում է Ալվրցյանը։

Շարունակելով միտքը՝ նա շեշտում է, որ խորհրդարանական ընտրություններից հետո «Վրացական երազանքը» քաղաքական շփումներում և հայտարարություններում Հայաստանը դիտարկում է որպես դաշնակցի: Ավելին՝ տարածշրջանային տնտեսական որոշ սառեցված ծրագրեր վերանայվելու են: Նոր նախագահի ընտրությամբ սպասվում է ջավախահայության խնդրահարույց հարցերի վերանայում։ Իսկ ջավախահայությունը առաջիկա ընտրություներում «շատ զգուշավոր է»,- հավելում է Ալվրցյանը ու նկատում. Ջավախքում, ըստ սոցհարցումների, Սահակաշվիլիի թեկնածու Դավիթ Բաքրաձեն առաջատար է, այն դեպքում, երբ ամբողջ Վարաստանում առաջատար է Իվանիշվիլիի թեկնածուն։

Վրաստանում նախագահի ընտրությունները նաև արտառոց է դառնում այն տեսակետից, որ Բիձինա Իվանաշվիլին հայտարարում է, որ ինքը պիտի հեռանա վարչապետի պաշտոնից, որը  նշանակում է. ձևավորվում է  կառավարման մի հետաքրքիր մոդել` փորձել կառավարել իշխանություններին` դառնալով նաեւ քննադատող:

Ցուցադրել ավելի
Back to top button