ԿարևորՔաղաքական

ԵՄ- ն Հայաստանի հետ խորը եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երևանում այսօր մեկնարկել է Հայաստան- ԵՄ համագործակցության 14-րդ նիստը, որին մասնակցում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: «Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց իհարկե պետք է հաշվի առնենք նաև ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»,- նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է եվրոպացի պաշտոնյան: 

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/10/221013EM.mp3

Կստորագրվի՞  արդյոք նոյեմբերին Վիլնյուսում փաստաթուղթ, թե՞ ոչ: Նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3- ին Մոսկվայում արած հայտարարությունից հետո սա թերևս առավել հաճախ հնչող  հարցն է, որի պատասխանը դեռ հստակ չէ: Հարցին այսօր  գրեթե նույն դիվանագիտական պատասխանը տվեց  նաև  էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. փաստաթուղթ կստորագրվի, բայց ինչ անուն կունենա, դժվար է ասել։ «Մենք հուսով ենք, որ նման փաստաթուղթ լինելու է, որով արձանագրվելու է ՀՀ և ԵՄ ապագա համագործակցության շրջանակը: Անունը չեմ կարող այսօրվա վիճակով ասել, քանի որ մենք քննարկումների մեջ ենք»,- հայտարարեց է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Կարող ենք արձանագրել, որ ՀՀ  և ԵՄ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են»,- հայտարարեց նախարարը՝ մեկ անգամ ևս հստակեցնելով՝   փաստաթղթում լինելու են բոլոր հարցերը՝ ներառյալ տնտեսական։

«Մենք վճռական ենք Հայաստանի հետ շարունակել մեր խորը համագործակցությունը, բայց, իհարկե, պետք է հաշվի առնենք նաև ՄՄ-ին անդամակցելու որոշումը, որը կայացվել է վերջերս»,- իր հերթին հայտարարեց Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդը, որը Երևանում է՝ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական՝ 14-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։

«Վիլնյուսի գագաթաժողովից առաջ այստեղ կքննարկենք քաղաքական բարեփոխումներից մինչև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր»,-ասաց։ Հարաբերությունների հետագա ընթացքի շուրջ բանկացությունները կշարունակվեն նաև Վիլնյուսի գագաթաժողովից հետո,- եզրափակեց եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով ,  որ  խորը և արդյունավետ համագործակցությունը Հայաստանի հետ կշարունակվի:

Back to top button