Հասարակություն

Բլոգերը խորհուրդ է տալիս սոցցանցերում ինչ- որ բան գրելիս՝ լավ մտածել

Հասմիկ Մատիրոսյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանում հայերի նկատմամբ վերաբերմունքը փոխվել է դեպի դրականը` Մաքսային միությանը մաս կազմելու ՀՀ նախագահի հայտարարությունից հետո վերջին մոսկովյան դեպքերը հակահայկական տրամադրություններ չեն առաջացրել, ասում է բլոգեր, տեղեկատվական տեխնոլոգ Տիգրան Քոչարյանը և նկատում, որ սոցցանցերում արված յուրաքանչյուր հակառուսական և հակաարևմտյան հայտարարություն անելուց առաջ պետք է մտածել, որ այդ ամենը թարգմանվում և տեղադրվում է ռուսական և եվրոպական լրատվամիջոցներում ու կարող է բումերանգային էֆեկտով վերադառնալ այդ երկրներում ապրող հայերի դեմ։


Վարորդ Հրաչյա Հարությունյանի պարագայում Հայաստանի պաշտոնական քայլերն անհամեմատելի էին Ադրբեջանի գործողությունների հետ, որը բոլոր պաշտոնական և դիվանագիտական խողովակների օգտագործմամբ Օրհան Զեյնալովին փորձում է աջակցություն ցուցաբերել` անգամ սպառնալով ադրբեջանաբնակ ռուսաստանցիների նկատմամբ հաշվերահարդարով: Ոչ միայն դիվանագիտական խողովակներն է Ադրբեջանն օգտագործում, այլ նաև տեղեկատվական ակտիվ լոբբի է իրականացնում, ասում է բլոգերը։

Back to top button