Հասարակություն

Ավտովթարից մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը

Հոկտեմբերի 22-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և էլեկտրասյանը, այնուհետև՝ շրջվել: Պատահարի հետևանքով վարորդը` 1983 թ. ծնված Երվանդ Ենգիբարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնում են ոստիկանությունից։

Մինչ հրշեջ- փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին՝ ՌԴ քաղաքացի, 34-ամյա Մարիամ Սարգսյանին եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այնուհետև փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ստանիսլավկու անվան ռուսական թատրոնի դերասան 30-ամյա Երվանդ Ենգիբարյանի դին։

Ցուցադրել ավելի
Back to top button