Միջազգային

Ցուցարարների վրանային ճամբարը կմնա մինչեւ երեքշաբթի

Իտալացի ակտիվիստները, որոնք բողոքում են երկրի տնտեսական քաղաքականությունից, մտադիր են մինչև երեքշաբթի մնալ Հռոմի հրապարակներից մեկում տեղադրված վրանային ճամբարում: Երեքշաբթի օրը նրանք պատրաստվում են հանդիպել տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպիի հետ:

Ցուցարարներն իրենց վրանները խփել են դեռ շաբաթ օրը, երկօրյա գործադուլից հետո: Իսկ բողոքի գործողությունները Հռումում սկսվել են ուրբաթ օրվանից: Մարդիկ փողոց են ելել միգրացիոն և ֆինանսական քաղաքականությունը վերանայելու պահանջով: Նրանց պահանջներից է նաև Թուրին-Լիոն արագընթաց երկաթուղու կառուցման դադարեցումը: Բողոքի գործողությունների մասնակիցների կարծիքով երկաթուղու համար հատկացված միջոցներով կառավարությունը կարող էր օգնել  իր քաղաքացիներին:

Բացի այդ, ըստ նրանց, Ալպերում նոր թունելի կառուցումը վնաս կհասցնի տարածաշրջանի էկոլոգիային: Շաբաթ օրը բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների, կան ձերբակալվածներ:

Ցուցադրել ավելի
Back to top button