Միջազգային
Սիրան ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը. ՌԴ հետ բանակցություններն արդեն ավարտվել են


Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը։ Սիրիան Ռուսաստանի հետ արդեն խոսել է ՄՄ- ին միանալու մասին եւ բանակցություններ է վարում Բելառուսի ու Ղազախստանի հետ, հայտնել է նա pravda.ru- ին։
«Սիրիան ցանկանում է դա անել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Փաստաթղթերն արդեն պատրաստ են։ Մենք արդեն բանակցություններ ենք վարում Բելառուսի եւ Ղազախստանի հետ։ Ռուս գործըկնկերների հետ բանակցություններն ավարտվել են։ Մենք ցանկանում ենք լինել այդ կազմակերպությունում»,- ասել է Քադրի Ջամիլը։
Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցությունը Սիրիայի համար շատ շահավետ է։