ԿարևորՀասարակություն

Սեւանում իշխանի վերականգնման նպատակով ստեղծվել է խորհուրդ

Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման նպատակով հանրապետության նախագահի այսօրվա կարգադրությամբ ստեղծվել է խորհուրդ։ Խորհրդի նախագահ է նշանակվել նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը։

Խորհուրդը մեկամսյա ժամկետում պետք է ամփոփի Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների (գեղարքունի և ամառային իշխան) պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի արդյունքները, մշակի և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնի Սևանա լճում իշխանի վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը:

Ցուցադրել ավելի
Back to top button