Միջազգային

Մահմեդական համագործակցությունը աջակցում է Սաուդյան Արաբիային

Իսլամական համագործակցության կազմակերպությունը աջակցում է Սաուդյան Արաբիային, որն անցած ուրբաթ հայտարարել էր, թե հրաժարվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի մանդատից, ասված է Իսլամանական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլու հրապարակած հայտարարությունում:

Նշենք, որ Էր Ռիադն իր դեմարշը հիմնավորել էր «ռազմական հակամարտությունների կարգավորմանը նպաստելու» ՄԱԿ-ի անկարողությամբ՝ նկատի ունենալով առաջին հերթին սիրիական հակամարտությունը: 57 երկիր միավորող խոշորագույն պանիսլամական միջկառավարական կազմակերպության գլխավոր քարտուղարը հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայի հրաժարվելը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամի տեղից «թույլ կտա արագացնել Անվտանգության խորհրդում բարեփոխումները, այդ կառույցն ավելի թափանցիկ ու ներկայացուցչական դաձնելու համար»:

Իսլամանական համագործակցության կազմակերպության անդամ երկրները հայտարարության մեջ ընդգծել են, որ շահագրգռված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխումներով և անհրաժեշտ են համարում «ՄԱԿ-ի այդ օրգանում իրենց ներկայության ապահովումը՝ հաշվի առնելով աշխարհում 1.5 միլիարդի հասնող մահմեդականների ունեցած ժողովրդագրական և քաղաքական կշիռը»:

Ցուցադրել ավելի
Back to top button