ԿարևորՔաղաքական

Լեհաստանի եւ Շվեդիայի ԱԳ նախարարներն սկսեին շրջագայությունը ԱԳ երկրներ

Լեհաստանի և Շվեդիայի արտգործնախարարները կայցելեն |Արևելյան գործընկերության անդամ երկներ։ Կարել Բիլդտն ու Ռադոսլավ Սիկորսկին դիվանագիտական շրջագայությունը սկսել են այսօր` Մոլդովա այցով։ Քիշնևից պաշտոնյաները կմեկնեն Ուկրաինա, Բելառուս, նաև հարավկովկասյան հանրապետություններ՝ Վրաստան, այնուհետև Ադրբեջան և Հայաստան:

«Ռեգնում» գործակալությանը Մոլդովայի արտգործնախարարությունից տեղեկացրել են, որ եվրոպացի դիվանագետներն արդեն հանդիպել են երկրի վարչապետի, քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչների հետ: Պաշտոնյաների շրջագայությունը նպատակ ունի նախապատրաստելու նոյեմբերի վերջին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը, որի շրջանակներում հիշեցնենք, ստորագրվելու են անդամ երկների՝ Եվրամիության հետ առավել սերտ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր:

Back to top button