Միջազգային

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագիրը

Եվրամիության 28 երկրների արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում հրավիրված նիստում կքննարկեն Ուկրաինայի հետ ստորագրվելիք ասոցացման համաձայնագիրը: Սպասվում է, որ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի հոկտեմբերի 25-26-ին Բրյուսելում հրավիրված հերթական համաժողովում:

Կիևը և Բրյուսելը 2012 թվականի գարնանը նախաստորագրել էին ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսում է ազատ առևտրի գոտու ստեղծում: Սակայն փաստաթղթի ստորագրումը հետաձգվել էր Ուկրաինայի նախկին վարչապես Յուլիա Տիմոշենկոյի դատական հետապնդման պառճառով: Նա 2011 թվականի աշնանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման Ռուսաստանի հետ 2009 թվականին գազի մատակարարման պայմանագիր կնքելիս իր լիավորությունները գերազանցելու համար:

Արևմուտքը կարծում է, որ Տիմոշենկոյի վճիռը քաղաքական ենթատեքստ ունի,  ինչը Ուկրաինայի իշխանությունները հերքում են: Ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն օրերս հայտարարել էր, որ Եվրամիությունը որոշում  է սպասում Տիմոշենկոյի հարցով՝ ասոցացման պայմանագիրը ստորագրելու համար:

Ցուցադրել ավելի
Back to top button