ԿարևորՔաղաքական

Ասոցացման համաձայնագրի պատասխանը տրվել է ՄՄ անդամակցության հայտարարությամբ, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արագ արձագանքման հավաքական ուժերի շրջանակներում ռուսական ռազմական տեխնիկայով ՀԱՊԿ անդամ երկրների սպառազինման ծրագիրը պատրաստ է, այսօր Երևան- Մոսկվա- Աստանա-Կիև տեսակարջի ժամանակ հայտարարեց  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որը նշել է, որ ծրագիրն արդեն հաստատվել է նախագահների կողմից, հիմա պարզվում են զենքի տրամադրման ժամկետները: Գլխավոր քարտուղարի խոսքով` այսօր արդեն ոչինչ չի խանգարում ռուսական տեխնիկայով ՀԱՊԿ երկրների սպառազինման համար: «Ռուսաստանը Հայաստանի սահմաններին մոտ գտնվող երկրներին զենք վաճառելիս միշտ հաշվի է առնում Հայաստանի ունեցած զինամթերքի նկատմամբ հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը  և ցանկացած երկրի զենք վաճառելիս միշտ են հաշվի ենք առնում բալանսը, հատկապես Հայաստանի դեպքում»,- ասաց Բորդյուժան: Հոկտեմբերի 22-ին փորձագետները Մոսկվայից կմեկնեն ՀԱՊԿ անդամ երկրներ` հստակեցնելու ուժերի տեղակայման հետ կապված հարցերը:

Հարցին թե կազմակերպության ներսում արդյո՞ք քննարկվել է Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ կառույցի անդամ երկրներին ուղղված` Սերժ Սարգսյանի քննադատությունը, թե որոշ երկրներ ստորագրում են բանաձևեր, որոնք հակասում են ղարաբաղյան հարցով Հայաստանի դիրքորոշմանը, Բորդյուժան պատասխանեց, որ Սերժ Սարգսյանը բարձրացրել է ՀԱՊԿ-ի որոշ անդամների կողմից ոչ բարեկամական փաստաթղթերի ընդունմանը մասնակցելուն հարցը, սակայն դա, ըստ Բորդյուժայի,   ոչ’ սուր քննադատություն էր և ոչ էլ ընկերական դիրքորոշում, հնչել է բարեկամական քննադատություն։

Այն հարցին, թե Վիլնյուսում ստորագրվելիք փաստաթուղթը կազդի ՀԱՊԿ-  Հայաստան հարաբերությունների վրա, Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ դրա պատասխանը տրվել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ սեպտեմբերյան հայտարարությամբ: Հայաստանը որոշում է կայացրել անդամակցել Մաքսային միությանը, հետրաբար՝ Վիլնյուսում համաձայնագիր չի կնքվի, ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Հեռուստակամրջի  ընթացքում Նիկոլայ Բորդյուժան անդրադարձավ նաև արցախյան հիմնախնդիրն: «ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը երբևիցե չի քննարկվել»,-ասաց նա։ Ըստ Բորդյուժայի՝ դրա համար նախևառաջ պետք է երկու  պետությունների համաձայնությունը: «Առհասարակ, սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայման հարցը քննարկման առարկա չի եղել, միգուցե դա նաև նրանից է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են մի քանի տարի առաջ»,-նշեց Բորդյուժան: Անդրադառնալով 2013-ին կազմակերպության գործունեությանը՝ նա նշեց, որ այս տարի կառույցի ուշադրության կենտրոնում են եղել 2014-ին Աֆղանստանից արևմտյան զորամիավորումների դուրսբերման հարցը, և, առհասարակ, Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ ծավալվող պայքարը:

Անդրադառնալով՝ Ուկրաինայի ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր կնքելուն՝ Բորդյուժան հերքեց տեսակետը, թե դա սպառնալիք է ՀԱՊԿ- ի համար։ «Ասոցացման պայմանագրի ստորագրումը Ուկրաինայի որոշումն է, և դա մենք չենք դիտարկում որպես մեզ սպառնալիք: Մենք չենք էլ փորձում Ուկրաինային դեպի ՀԱՊԿ ձգել, ուղղակի կան ռիսկեր, որնց դեմ պայքարելու համար կառույցում Ուկրաինայի լինելը ցանկալի կլիներ»,- նկատեց նա:

Ցուցադրել ավելի
Back to top button