Հասարակություն

Քաղաքապետը հաստատակամ է տրանսպորտը թանկացնելու հարցում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Երևանում ուղևորափոխադրումների վարձի բարձրացումներից հետո էլ ունենալու ենք նույն վիճակը, ինչ այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Հասարակական պաշտպաններ» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը։ Նա նշեց, որ քաղաքապետարանի ներկայացրած վերջին հաշվարկ-հիմնավորմամբ՝ ուղևորափոխադրման վարձի ինքնարժեքը կազմել է  153 դրամ, ինչը վկայում է, որ քաղաքապետարանը «կպած» ուզում է ուղևեվարձը դարձնել 150 դրամ։ Արամ Գրիգորյանը նշեց նաև, որ այսօր Երևանում տրանսպորտի համակարգի հիմքում դրված է միայն բիզնեսը, մինչդեռ քաղաքային տրանսպորտի կարգավորման հիմքում գինը պետք է դրված չլինի,այլ այն, թե երևանցին ինչ տրանսպորտ է ուզում  ունենալ այսօր։
Տրանսպորտից անցում կատարենք պարենային շուըային, որը, կարծես, կապ չունի համաշխարհային շուկայի հետ։ Այնտեղ  ամեն ինչի գները  նվազում է, իսկ Հայաստանում՝ բարձրանում։ Հատկապես վերջին շրջանում Հայաստանում  պարենային ապրանքրերի  գները կտրուկ բարձրացել են, բացառությամբ՝  շաքարավազի։ Եթե նախկինում հավկիթը արժեր 50-ից 60 դրամ, այսօր գինը տատանվում է 75- 100 դրամի սահմաններում։ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նկատում է, որ ձվի շուկայում նկատվող թանկացումն անտրամաբանական է,  ոչ արդարացված, օբյեկտիվ պատճառ չկա։

«Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է։ Շուկայում կան  հավկիթ արտադրող 17 ընկերություններ, որոնցից 6- ը թելադրող են, իսկ իսկ երկուսն էլ գերակշռող դիրք ունեն։ Մենք արտահանող երկրից դարձել ենք ձու ներկրող երկիր, ասում է։

Արմեն Պողոսյանը մեղադրում  է սննդի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ- ին, քանի որ նրանք են պատասխանատու պարենային շուկայում անհիմն  թանկացումների համար։ «Այդ կառույցները էֆեկտիվ չեն աշխատում, մշտապես ասում են, որ պլանային ստուգումներ են նախատեսված, իսկ արդյուքնում՝ օպերատիվ արձագանք չկա»։ 

Ցուցադրել ավելի
Back to top button