Ճարտարագիտականում ամեն ինչ կվերադառնա իր տեղը. փոփոխությունները՝ հաջորդ տարի


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոստացել է կարգավորել ճարտարագիտական համալսարանում ստեղծված վիճակը։ «Պոլիտեխնիկ համալարանում 2013-2014 թվականի ուսումնական տարվա ընթացքում դասախոսական կազմի աշխատավարձը չի փոխվելու, կմնա նույն այն աշխատավարձը, որը վճարվել է նախկին նորմատիվներով: Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմը կշարունակի ստանալ սեպտեմբերից վերահաշվարկված իր նախկին աշխատավարձը»,- ասել է նախրարը։
Արմեն Աշոտյանը նշել է, որ բուհի ֆինանսական վիճակը թելադրում է նոր մոտեցումներ, որոնք կմշակվեն կոլեկտիվի հետ, կընդունվեն բուհի կառավարման մարմինների կողմից և կյանքի կկոչվեն 2014 թվականի նոր ուսումնական տարվանից:
Ըստ Աշոտյանի` կառավարությունը քննարկում է է պոլիտեխնիկի զարգացման նոր ծրագրերը և կարծիք հայտնեց, որ դրանից հետո բուհը կառավարության կողմից կստանա ֆինանսական աջակցություն: