ԿարևորՀասարակություն

ԱՆ դատավոր վեճում ՄԻՊ- ը պաշտպանում է վերջինին

Դատավորների միությունն անընդունելի է համարում արդարադատության նախարարության մշակած դատական օրենսգրքի նախագիծը՝ պնդելով, որ այն վտանգում է դատավորների անկախությունը։

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօր տարածած հաղորդագրության մեջ կիսել է դատավորների անհանգստությունը եւ առաջարկներ ներկայացրել։

«Մասնավորապես Օմբուդսմենն առաջարկել է մի քանի չափանիշներով վերանայել դատավորների գործունեության գնահատման կարգն ու մեթոդաբանությունը, ինչպես նաև բարելավել գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը։ Պաշտպանն անհրաժեշտ է համարում նաև հստակեցնել և կանխատեսելի դարձնել դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմքերը՝ դատավորին ոչ իրավաչափ պատասխանատվության ենթարկելու կամ նրա գործունեությանը միջամտելու հնարավորությունը բացառելու նպատակով։ Միաժամանակ՝ Պաշտպանն առաջարկում է չտարանջատել դատավորների նկատմամբ նախատեսված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը՝ կախված դատական ատյանից։

Բացի այդ՝ ուսումնասիրելով արդարադատության խորհրդի և ԱԽ կարգապահական հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև նախագծով նախատեսված գնահատման կարգն ու մեխանիզմները՝ Պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ելնելով նրա գործունեության գնահատման արդյունքներից»։

Ցուցադրել ավելի
Back to top button