Միջազգային

Սնոուդենը գաղտնի փաստաթղթեր իր հետ Մոսկվա չի բերել

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտարարել է« Նյու Յորք թայմս»- ում հրապարակված հարցազրույցում, որ Ռուսաստան է ժամանել առանց գաղտնի փաստաթղթերի: Սնոուդենն ասել է, որ իր ունեցած գաղտնի բոլոր նյութերը Մոսկվա մեկնելուց առաջ փոխանցել է Հոնկոնգում լրագրողներին և պատճեներն էլ չի պահել: Նա որոշել է փաստաթղթեր չբերել Մոսկվա, քանի որ «դա հասարակակությանը որևէ բարիք չէր բերի»:

Էդնարդ Սնոուդենը նաև ասել է, որ կարողացել է պաշտպանել գաղտնի փաստաթղթերը չինական հատուկ ծառայություններից, քանի որ, աշխատելով Ազգային անվտանգության գործակալությունում, լավ ուսումնասիրել է այդ երկրի հատուկ ծառայությունների հնարավորությունները և նույնիսկ չինական կիբեր լրտեսությունից պաշտպանվելու վերաբերյալ դասընթաց է վարել:

«Հավանականությունը, որ ռուսներն ու չինացիները որևէ փաստաթուղթ են ստացել հավասար է զրոյի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ 30- ամյա Էդվարդ Սնոուդենը ճանաչում էր ստացել ամերիկյան հետախուզության գործունեության մասին գաղտնի փաստաթղթեր հրապարակելուց հետո: Հունիսի 23-ից նա գտնվում էր «Շերեկետեվո-2» օդանավակայանի տրանզիտային գոտում, որտեղ ժամանել էր Հոնկոնգից: Նա օգոստոսի սկզբից ժամանակավոր ապաստան է ստացել Ռուսաստանում: Նրա գտնվելու ճշգրիտ վայրը այս պահին հայտնի չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button