Միջազգային

Սիրիայի ազգային ընդդիմությունը «Ժնեւ 2»- ին մասնակցությունը կորոշի մինչեւ ամսվա վերջ

Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան «Ժնև-2» խորհրդաժողովին մասնակցելու վերաբերյալ իր որոշում կկայացնի ընթացիկ ամսվա ավարտին, հայտարարել է Ազգային կոալիցիայի առաջնորդներից Մուստաֆա ալ-Ալին: «10 օր հետո տեղի կունենա Ազգային կոալիցիայի համագումարը, որի ժամանակ բոլորը կարող են կարծիք հայտնել և «Ժնև-2»-ին մասնակցելու որոշումը կընդունվի քվեարկության միջոցով»,- Sky News Arabia-ի եթերում ասել է ալ- Ալին:

Մեկնաբանելով Սիրիական ազգային խորհրդի «Ժնև-2» խորհրդաժողովին մասնակցությունից հրաժարվելու որոշումը՝ նա նշել է, որ  Սիրիական ազգային խորհուրդը Ազգային կոալիցիայի մեջ է ներգրավված և որոշումը պետք է ընդհանուր լինի:  Հիշեցնենք, որ Սիրիայի նախկին վարչապետ Կադրի Ջամիլը, որը ներկայացնում է սիրիական ներքին ընդդիմությունը, նախօրեին հայտարարել էր, որ «Ժնև-2» խորհրդաժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-24-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button