Հասարակություն

Ներկայացվել են փոխոստիկանապետները

Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր  կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորել է Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել աշխատանքի նոր բնագավառում: Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է նաեւ  ոստիկանության Լոռու մարզային վարչության  նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին։

Ոտիկանապետը բարձր է գնահատել վաստակած հանգստի անցնող՝ ոստիկանության պետի տեղակալներ Սաշա Աֆյանի և Հովհաննես Հունանյանի գործունեությունը և անդրադառնալով ոստիկանության համակարգում Գլխավոր մասնագետների խումբ ստեղծելու ծրագրին՝ նշել, որ բոլոր վաստակաշատ սպաները այդ ծրագրի իրագործումով շարունակելու են մնալ շարքում՝ իրենց հարուստ փորձը ծառայեցնելով նոր ոստիկանության ձևավորմանը։

Ոստիկանության պետը հավելել է, որ համակարգի նոր հերթափոխը ոչ միայն պատրաստ է կենսագործելու այդ փորձառությունը, այլև լավագույն ավանդույթների իրական ժառանգորդն է, ինչի վկայությունը ոստիկանության Սիսիանի քննչական բաժանմունքի քննիչ, ոստիկանության լեյտենատն, համակարգում ընդամենը մեկ տարի ծառայող Նարեկ Ստեփանյանի սխրանքն է: Օրեր առաջ երիտասարդ սպան իր կյանքը վտանգելով՝ փրկել է ջրահեղձ լինող աղջնակին: Նարեկ Ստեփանյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով արժանացել է ոստիկանության ամենաբարձր պարգևին՝ «Սխրագործության համար» մեդալի:

Back to top button