Իրանը կարող է մասնակցել «Ժնեւ 2»- ին


ԱՄՆ պատրաստ է հավանություն տալ Իրանի մասնակցությանը Սիրիայի խաղաղ կարգավորման հարցով «Ժնև-2» խորհրդաժողովին, եթե Թեհրանը հավանություն տա ժնևյան առաջին խորհրդաժողովում ընդունված փաստաթղթին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
«Շարունակում ենք քննարկել մեր դաշնակիցների հետ, թե արդյո՞ք Իրանը պետք է մասնակցի այդ խորհրդաժողովին: Եթե նրանք հրապարակայնորեն հավանություն տան ժնևյան խորհրդաժողովի նպատակներին, մենք համաձայն կլինենք նրանց մասնակցությանը»,- ասել է Պսակին: Նրա խոսքով՝ Իրանի մասնակցության հարցը նաև քննարկում են ՄԱԿ-ի և Ռուսաստանի հետ:
Նշենք, որ ժնեևյան խորհրդաժողովի կոմյունիկեն ԱՄՆ-ի կարծիքով ենթադրում է Բաշար Ասադի հրաժարականը, այլապես, ըստ Վաշինգտոնի, հնարավոր չի լինի ընդդիմության համաձայնությամբ կազմավորել անցումնային կառավարություն: