ԿարևորՀասարակություն

«Զվարթոնցի» քանդելը հուշարձանների հանդեպ իրականացվող ջարդի հերթական դրսեւորումն է, ասում է ՀԽ անդամը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Զվարթնոց» օդանավակայանը երկու անգամ ավելի ամուր է, քան՝ «Օստանկինո» հեռուստաաշտարակը»,- շենքը շահագործման հանձնելիս ժամանակին նման գնահատական է տվել հեղինակավորր մասնագետների խումբը: «Որպես ռազմավարական նշանակության կառույց «Զվարթնոցը» նախագծվել է 9-ը բալից ավելի երկրաշարժերին դիմակայելու համար»,- այսօր նշեց օդանավակայանի հին մասնաշենքի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստր՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ անհիմն համարելով շենքի թույլ սեյսմակայունության վերաբերյալ բոլոր պնդումները: Հիշեցնենք, որ նման պատճառաբանությամբ կառույցի կառավարումը  ստանձնած «Միջազգային օդանավակայաններ» կազակերպությունը «Զվարթնոցի» փոքր մասնաշենքի ապամոնտաժման խնդիր է առաջ քաշել։


Տասնմեկ տարի առաջ շենքը նոր վարձակալին հանձվել է նորմալ վիճակում, սեյսմակայունության առումով որևէ խնդիր չի եղել։ Եթե այսօր կա նման խնդիր, ապա, ըստ Թարխանյանի, դա ներկա կառավարչի մեղքն է, որը ներդրումներ անելու փոխարեն գերադասում է ոչնչացնել մշակութային ու, մասնավորապես, ռազմավարական նշանակության կառույցը:

Հանրային խորհրդի պատմական- ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ Ժասմին Ասրյանի բմորոշմամբ՝ սա հուշարձանների հանդեպ իրականացվող ջարդի ու մեզանում ձևավորված նոր ավանդույթի հերթական դրսևորումն է։ Ժասմին Ասրյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 9-ին խնդիրը քննարվել է Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովում, որտեղ միաձայն որոշում է կայացվել մերժել «Զվարթնոցի» մասնաշենքը քանդելու առաջարկությունը: Ավելին՝ Հանրային խորհուրդն առաջարկում է արգելանք դնել և կասեցնել ելքն ու մուտքը օդանավակայանի այն տարածք, որն առաջարկվում է քանդել, «որովհետև չգիտենք, թե ինչպիսի վերաբերմունք կցուցաբերվի այդ կառույցի նկատմամբ»,- ասաց։

Ի դեպ՝ 2012- ին Ստամբուլում կայացած ճարտարապետական միջազգային կոնգրեսում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը ճանաչվել է ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button