Տնտեսական

Երեւանում բացվեց «Արմպրոդէքսպոն»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ամենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի բացմանը։

Նախագահը շրջել է հանրապետության ագրոպարենային ոլորտը ներկայացնող ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել իրենց արտադրատեսականին և ծառայությունները ներկայացնող շուրջ 50 հայաստանյան ընկերությունների գործունեությանը, նրանց ներկայացուցիչների հետ զրուցել այդ ընկերությունների ընթացիկ ծրագրերի, խնդիրների և զարգացման հեռանկարների շուրջ:

Ցուցահանդեսային համալիրի բակում բացօթյա առանձին տաղավարներով «Արմպրոդէքսպո»-ին մասնակցել են նաև հանրապետության բոլոր մարզերը՝ իրենց բերք ու բարիքով:

Ցուցադրել ավելի
Back to top button