ԿարևորՄիջազգային

«Ես եկել եմ աշխարհը փրկելու». Սիրիայում՝ Քերովբեների բլրին տեղադրվել է Քրիստոսի արձանը

Պատերազմի բովում գտնվող Սիրիայում, որտեղից հազարավոր քրիստոնյաներ են փախչում, տեղադրվել է Քրիստոսի արձանը։ «Ես եկել եմ աշխարհը փրկելու» անվամբ արձանը վեր է խոյանում Կոստանդնուպոլսից դեպի Երուսաղեմ ուխատագնացության պատմական ուղու վրա՝ Սեյդնայա քաղաքի Քերովբիների վանքի մերձակա բլրի գագաթին՝ ծովից 2100 մետր բարձրության վրա։

Kristos02

Բրոնզե արձանի բարձրությունը պատվանդանի հետ 39 մետր է՝ Ռիո Դե Ժանեյրոյի հայտնի արձանից մեկ մեկտորվ բարձր։ Քերովբեների բլրի վրա Քրիստոսի արձանը տեղադրվել է հոկտեմբերի 14- ին, ավելին՝ տեղադրման աշխատանքների երեք օրերին այս շրջանում դադարեցվել են ռազմական գործողությունները։

Սա գործարար Յուրի Գավրիլովի նախաձեռնությունն է։ Նա արձանը տեղադրվելուց երկու օր հետո՝ հոկտեմբերի 16- ին, երիտասարդ հասակում կնքվել է իր մահկանացուն։ Քրիստոսի արձանը ձուլվել է Հայաստանում եւ այստեղից էլ տարվել Սիրիա։

Ցուցադրել ավելի
Back to top button