Հասարակություն

Դավանանքի ազատությունը կարևոր է բոլոր մարդկանց համար, Մայր աթոռում հայտարարել է ԵԵԿ գլխավոր քարտուղարը

«Նայելով պատմությանը` տեսնում ենք, որ Հայաստանը այն երկրներից է, որ մեծագույն գինն է վճարել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար, ինչը եղել է մասամբ իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Հետևաբար, Ձեր գոյությունը ապացույցն է նրա, որ նվիրյալ քրիստոնեական հասարակությունը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Իբրև Եկեղեցիներ` մենք պետք է ջանքեր գործադրենք ի պաշտպանություն մարդկային իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության: Մենք հավատում ենք, որ դավանանքի ազատությունը կարևոր է բոլոր մարդկանց համար: Անգամ եթե կրոնի ու խղճի ազատությունը տրվում է բազում միջազգային իրավական մարդու իրավունքների միջոցով, բոլորիս համար դեռ մեծ անելիք կա: Պետք է փոխադարձ հարգանք զարգացնենք միմյանց նկատմամբ անկախ մեր պատկանելությունից…: Սրանում եմ ես տեսնում այսօրվա հասարակության մեծագույն մարտահրավերը»,- այսօր Մայր աթոռ սուրբ Էջմիածնում հայտարարել է Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր քարտուղար դոկտոր Գի Լիագրան։

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով Մայր աթոռում այսօր հրավիրված կոնֆերանսի ժամանակ նա ընդգծել է այն բացառիկ դերակատարությունը, որ ունի Հայ Եկեղեցին էկումենիկ միջեկեղեցական կառույցների, մասնավորապես Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի աշխատանքներում:

Back to top button