Հասարակություն
ԱԳ նախարարը կարեւորել է հայ ռազմագերու ազատ արձակման ջանքերի ակտիվացումը


Դրվատանքի է արժանի Կարմիր խաչի միջազգային կազմակերպության՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ առնչվող մարդասիրական օժանդակությունը, մասնավորապես՝ անհետ կորածների որոնման և ռազմագերիների վերադարձի հարցերում, ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունելով Կարմիր խաչի միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության նորանշանակ ղեկավար Սառա Էպրեխտին։
ԱԳ նախարարը հատուկ նշել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանի ազատ արձակմանն ուղղված ջանքերի ակտիվացման կարևորությունը: