Միջազգային

Ուկրաինացիների մեծամասնությունը դեմ է ռուսերենի պետականացմանը

Ուկրաինայի քաղաքացիների կեսից ավելին դեմ է ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալուն, վկայում են «Ռեյտինգ» ընկերության հարցումները: Ռուսերենին պետական երկրորդ լեզվի կարգավիճակ տալու գաղափարին կողմ է արտահատվել հարցվածների 43 տոկոսը: 51 տոկոսն ասել է, որ  դեմ է: Այդ հարցում կողմնորոշում չի ունեցել միայն 5 տոկոսը:

Ուկրաինայում Սահմանադրության համաձայն միակ պետական լեզում ուկրաիներենն է: Սակայն օրենքը թույլ է տալիս երկրի մի շարք շրջաններում, որտեղ մեծ թիվ է կազմում ռուսախոս բնակչությունը, ռուսերենն օգտագործել որպես պաշտոնական լեզու:

Back to top button