ԿարևորՍպորտ

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ- ի վարկանիշում 38- րդն է

ՖԻՖԱ- ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանիշը։ Հայաստանի ընտրանին Բուլղարիայի հետ հաղթանակից (2։1) եւ Իտալիայի հետ ոչ ոքիից (2։2) հետո մեր ազգային հավաքականը բարձրացել է 17 կետով եւ այժմ զբաղեցնում է իր համար ռեկորդային 38- րդ տեղը։

ՖԻՖԱ- ի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիան։ Գերմանիան եւ Արգենտինան փոխել են տեղերը եւ այժմ զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ հորիզոնականները։

Ռուսաստանը 19- րդ, Թուրքիան 40- րդ, Իրանը՝ 49- րդ, Ադրբեջանը 88- րդ, Վրաստանը՝ 100- րդ տեղում են։

Ցուցադրել ավելի
Back to top button