ԿարևորՏնտեսական

Կառավարությունը մերժեց վարկերը միայն դրամով տրամադրելու առաջարկը

 Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Տնտեսական ուղղվածություն ունեցող նախագծերն այսօր կառավարությունում հաստատվեցին գրեթե առանց առարկությունների։ Գործադիրն ինչպես նախկինում, այսօր էլ օրակարգում ընդգրկված հարցերի շատ քիչ հատվածը մերժեց: Ավելի կոնկրետ՝ ներկայացված երկու նախագծի տրվեց բացասական եզրակացություն: Նախագծերի հեղինակը ԱԺ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, ով կառավարությանն  առաջարակել է «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն ու լրացում  կատարել,   հաջորդ տարվա հունվարի մեկից բանկերի կողմից վարկերը տրամադրել բացառապես հայկական դրամով։

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ  սպառողական վարկերն այժմ էլ  տրամադրվում են բացառապես հայկական դրամով,  արտարժույթով սպառողական վարկերի տրամադրումը արգելված է: ԲԻզնես վարկերի տրամադրումը բացառպես հայկական դրամով ձեռնտու չէ  բանկերի ու վարկային կազմակերպությունների համար։ «Մի կողմից գոյություն ունեցող կարգավորման դաշտն այնպիսին է, որ այդ վարկերի տրամադրումն ավելի ձեռնտու չէ քան դրամով վարկերի տրամադրումը բանկերի ու վարկային կազմակերպությունների համար: Գործող կարգավորման  դաշտը չի խրախուսում  նման վարկավորում: Բայց այուամենայնիվ  հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խնայողությունները բանկերը հիմնականում մոբիլիզացնում են արտարժույթով, բնականաբար, վարկերը նույնպես տրամադրում են արտարժույթով։ Եթե նման սահմանափակում իրականացվի, ապա դա կարող է բերել տնտեսական ակտիվության նվազմանը և վարկավորման որոշակի առումով դադարեցմանը»։ Ուստի և նման օրենքի ընդունումը հայրենի կառավարությունը ոչ նպատակահարմար համարեց:

Կառավարությունը հաստատեց մեկ այլ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»,   «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացումներ կատարելու մասին»    առաջարկը: Փաթեթը ներկայացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նպատակը մրցակցային միջավայրի բարելավումն է: Փաթեթով առաջարկվում է ներդնել  տուգանքների գանձման նոր մեխանիզմներ, միասնականացնել տուգանքների չափերն ըստ իրավախախտումների ծանրության՝  սահմանելով  տուգանքների կիրառման միասնական մոտեցումներ։

ՏՄՊՊՀ-ն  նախատեսվող փոփոխություններով տնտեսվարողներին առաջարկում է համագործակցել իրենց հետ։ «Ներդրվում է պատժամիջոցների մեղման ծրագիր, որը նշանակում է, որ այն տնտեսվարողները, որոնք բարեխիղճ են, որոնք վարույթներն իրականցնելու ընթացքում համագործակցում են հանձնաժողովի հետ, տեղեկատվություն են տալիս հակամրցակցային համաձայնությունների, դրանց մասնակիցների վերաբերյալ, նրանց նկատմամբ կիրառվում է տուգանքների նվազեցման մեխանիզմ»,- ասում է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

Գյուղատնտեսությունը  հերթական վարկավորման նախագծի դրական պատասխանը ստացավ:  KFW բանկից ստացված  15 մլն եվրո գումարը կրկին գյուղացիներին կտրամադրվի՝ առավելագույնը 14 տոկոսով: Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ ԿԲ մի շարք միջոցառումներ է ձեռնարկելու, որ տոկոսներն ավելի ցածր լինեն: Հիմնական վարկավորումը կսկսվի 2014թ։

Պարտատոմսերի թողարկումից ստացված գումարներից հոկտեմբերի երեքին կառավարությունը որոշել էր ԿԲ միջոցով  60 մլրդ դրամ է հատկացնել  տնտեսությանը: Այսօր առաջարկվեց գումարից շուրջ 25 մլն դոլար  տրամադրել ՓՄՁ ԶԱԿ-ին՝ վեց տարի մարման ժամկետով, ութ տոկոս տոկոսադրույքով։

Այս տարվա հուլիսին Հայաստանում ստեղծվել էր Ճարտարապետության պետական կոմիտե, որի նախագահ էր նշանակվել Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Այսօր Նարեկ Սարգսյանը նախագիծ ներկայացրեց, որով առաջարկեց  «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծել, հաստատել կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը։ Նարեկ Սարգսյանի ներկայացնելուց հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խնդրեց վարչապետի հանձնարարականը՝ ամբողջ հարաբերությունները օրենքով կարգավորելու համար։

Նախարարը նշեց, որ քողարկված ձևով մնում է,  որ այս ոլորտում քաղաքականություն իրականցնողը այս կոմիտեն է, ինչը ուղղակի կհակասի Սահմանադրությանը։ «Մնացել է առաջին կետում կառավարությանն առընթեր ճարտարապետական կոմիտեն իրականցանում է  ճարտարապետության ոլորտում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Քաղաքականությունը չի կարող իրականացնել: Մեկ ուրիշ տեղ էլ կա, որ պատասխանատու է այդ քաղաքականության մշակման համար, երկրորդը՝ լիազորություններին է  վերաբերում։ Մենք ունենք Սահմանադրություն, որի համաձայն պետական մարմինները, եթե սա դիտարկենք պետական մարմին, ապա իր լիազորություները կարող են սահմանվել բացառությամբ Սահմանադրությամբ և օրենքներով: Մենք այստեղ, ուզենք թե չուզենք, պետք է հաստատենք, որ կոմիտեին տալիս ենք լիազորություններ, ինչը մենք օրենքով չունենք, Սահմանադրությամբ այս կոմիտեի մասին բան չկա: Մենք այս փուլում պետք է դիտարկենք, որ կոմիտեն լինելու է խորհրդատվական մարմին, լիազորությունները այդպիսին պետք է լինեն,  օրենքով նոր կարգավորենք այս հարաբերությունները»,- ստեղծված իրավիճակը բնութագրել Հրայր Թովմասյանը։

Այսօր աղքատության դեմ պայքարի  համաշխարհային օրն է, կառավարության նիստից հետո լրագրողները աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասարտյանից փորձեցին պարզել, թե ինչ սոցիալական պատկեր է Հայաստանում: Նախարարը հիշեցրեց, որ աղքատության հաղթահարմանն ուղղված ծրագրերը  ՀՀ կառավարության գերակայություններից մեկն է, սոցիական պաշտպաության ոլոտում իրականացվող  ծրագրերը նախ և առաջ ուղղվում են աղքատության շեմից ցածր գտնվողներին աջակցելու համար: Ամենամեծ ազդեցությունը թողնում են  կենսաթոշակային ապահովության ծրագրերը, չնայած դրանք աղքառության հաղահամարմանը միտված չեն։

«Միայն կենսաթոշակային ծրագրերով շուրջ 5 տոկոսային կետով իջնում է  աղքտաությունը, և այս առաջիկա բարձրացումները ուղղված են լիենելու առաջին հերթին կենսաթոշակառուների այն խմբերին, որոնք գտնվում են ծայրահեղ աղքատության գծից ներքև, և մեր նախնական հաշվարկներով շուրջ 25 հազար անձ ծայրահեղ աղքատության գծից ավելի վարձր կնեսաթոշակ կստանա առաջիկա բարձարցման արդյունքում»։

2011թ տվայալներով՝ Հայաստանում աղքատությունը 35 տոկոս է կազմում, 2012-ի տվյալները ԱՎԾ- դեռ չի հրապարակել։

Ցուցադրել ավելի
Back to top button