Հասարակություն

Գյումրիում գազալցակայանի գործունեությունը կասեցրեցին

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»

“171013GAZALCAKAYAN zv ok”.

Շուկայի վերահսկողության պետական տեսչության գլխավոր մասնագետն առանց բաշխիչ աշտարակներկների գազալցակայանների գործունեության հերթական կասեցումն է իրականացնում էկոնոմիկայի նախարարի հրամանով, այս անգամ` Գյումրիում:

Կասեցվեց «Այոս» ՍՊԸ գործունեությունը, ինչը վերջին շրջանում երրորդ կասեցումն է: Դեռ երկու տարի առաջ Շուկայի վերահսկողության  պետական տեսչությունը բոլորին նամակներ է ուղարկել՝ հիշեցնելով, որ աշտարակների տեղադրումը օրենքի պահաջ է, եւ օրինախախտները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 100- ապատիկի չափով, ինչին կհետեւի գործունեության կասեցումը:

Ցուցադրել ավելի
Back to top button