Միջազգային

Բրիյուլեւոյի սպանության մեջ կասկածվողի համար Ադրբեջանը Րուսաստանին նոտա կհղի

Ադրբեջանական կողմը նոտա կհղի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող իր քաղաքացուն կալաքի տակ վերցնելու գործով, հայտնել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

«Մենք հյուպատոսական աջակցություն ենք պահանջելու, դատապարտելով մարդուն, որին կասկածում են սպանություն մեջ: Նրան պաշտպաններ են պետք, անհրաժեշտության դեպքում նաև թարգմանիչ, ամեն ինչ պետք է իրավական դաշտում լինի»,- «Дождь» հեռուստաընկերության եթերում ասել է Ադրբեջանի դեսպանը: Դիվանագետը նշել է, որ եթե Զեյնալովի մասնակցությունը հանցագործությանն ապացուցվի, ապա նա պետք է պատժվի:

Բյուլբյուլօղլին նաև հավելել է, որ կատարվածի մասին տեղեկանալուց անմիջապես հետո Ադրբեջանական դեսպանատունը Մոսկվայի ոստիկանության ղեկավարությանը հայտնել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է հանցագործին գտնելու համար ամեն կերպ աջակցել իրավապահներին: Այդ գործընթացին է կցվել Մոսկվայում գտնվող  Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button