Միջազգային

Բյուջետային թրլեր՝ ճգնաժամի փոխարեն. խնդիրը լուծվեց վերջին պահին

Ամերիկյան Սենատը,  հետո նաև Ներկայացուցիչների պալատը հավանություն են  տվել փաստաթղթին, որը նախատեսում է վերականգնել պետական հաստատությունների ֆինանսավորումը և բարձրացնում է պետական պաերտքի վերին շեմը: Այժմ օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Օբաման:

Ներկայացուցիչների պալատը քվեարկել է դեմոկրատների և հանրապետականների խմբակցությունների միջև ավելի վաղ համաձայնեցված Բյուջեի նախագծին 285 կողմ ձայնով: Դեմ են եղել 144-ը: Հանրապետականներից շատերը հրաժարվել են մասնակցել քվեարկությանը:

Սենատում օրինագիծը հավաքել է 81 կողմ և 18 դեմ ձայն: Օբաման հայտարարել է, որ օրենքի նախագիծը կատորագրի «հենց, որ այն հայտնվի իր սեղանին»: Պետական պարտքի վերին շեմը սահմանելու վերջնաժամկետը լրանում էր այսօր:

Փաստաթղթի ստորագրումը հնարավորություն է տալիս խուսափել դեֆոլտից և պետական հաստատությունների ֆինանսավորումը վերսկսել 2014 թվականի հունվարի 15-ից: Հավանության արժանացած փաստաթուղթը նախատեսում է նաև Կոնգրեսի  երկու պալատների  անդամների մասնակցությամբ ստեղծել հատուկ հանձնաժողով, որի խնդիրը երկարաժամկետ բյուջետային համաձայնագրի մշակումն է:

Ցուցադրել ավելի
Back to top button