Հասարակություն
Բացահայտվել է «Նախախորհրդարանի» բարձրախոսը վնասած մարդու ինքնությունը


Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, թե ով է կայքերում տեղադրված տեսանյութի դեղին գլխարկով այն մարդը, որը վնասում է Նախախորհրդարանի բարձրախոսը։ Նա 1987 թ. ծնված Նիկոլայ Ի- ն է։
«Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,- հայտնում են ոստիկանությունից։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նաեւ նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու համար նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանների գործողություններում ծառայողական բնույթի խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ։