Իտալիա- Հայաստան՝ 2։2


Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում նախօրեին կայացած Իտալիա- Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Խաղի 5- րդ րոպեին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը, սակայն 20 րոպե անց Ալեսանդրո Ֆլորենցիան հավասարեցրեց հաշիվը։ Թիմերը ընդմիջման գնացին 1։1 հաշվով։
Երկրորդ խաղակեսում եւս առաջին գոլը խփեցին մեր ֆուտբոլիստները։ Խաղի 70- րդ րոպեին անկյունայինը փայլուն խաղարկեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով գոլի հեղինակ։ Սակայն արդեն 8 րոպե անց Մարիո Բալոտելին կարողացավ հավասարեցնել հաշիվը։
«Հետաքրքիր խաղ ստացվեց հանդիսատեսի համար, հանդիպման արդյունքը համապատասխանում էր խաղի ընթացքին»։
Վարդան Մինասյան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
«Հայաստանի հավաքականը միշտ հետաքրիր է խաղում: Հայաստանի թիմն ունի տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ: Դրան գումարվում է նաեւ ֆիզիկական պատրաստվածությունը, եւ թիմը կարողանում է պաշտպանությունից շատ արագ անցնել հարձակման
Չեզարե Պրանդելի. Իտալիայի հավաքականի մարզիչ