ԿարևորՀասարակություն

ՏՏ ոլորտի ՀՀ նախագահի մրցանակակիրները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Այսօր արդեն իններոդ անգամ ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը  մրցանակներ է հանձնել ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակակիրներին: Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգևները յուրաքանչյուր տարի շնորհվում են մի քանի անվանակարգերում: ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևը ներառում է հուշախորհրդանիշ, համանուն վկայագիր ու դրամական պարգև:

«Այժմ դուք կատարում եք ձեր առաջին քայլերը ձեր ընտանիքներից և նեղ ընկերական շրջապատից դուրս: Եվ այդ առաջին քայլերն ապացուցում են, որ դուք պատասխանատու և հայրենասեր մարդիկ եք մեծանում: Որպես Հայաստանի Հանրապետության նախագահ՝ ես ձեր ծնողների հետ միասին կիսում եմ այս հաղթանակի բերկրանքը: Իմ, ինչպես և նրանց համար, չի կարող լինել ավելի մեծ ձեռքբերում, քան ձեր հաջողությունը: Միևնույն ժամանակ, դուք օրինակ եք ծառայում ձեր հասակակիցների և ընկերների համար: Այդ օրինակը պետք է լինի վարակիչ, որպեսզի հեռուստատեսությամբ ձեզ տեսնողները ևս հավատան իրենց ուժերին, լծվեն իրենց ուսմանն ու կրթությանը»,- ասաց հանրապետության նախագահը՝ դիմելով մրցանակակիրներին։ 
ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի հավակնորդներ կարող են դառնալ հայաստանյան համալսարանների ու ավագ դպրոցների լավագույն ուսանողներն ու աշակերտները։

Վիտալի Գրիգորյանը սովորում է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 12-րդ դասարանում: Նա  ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի  լավագույն աշակերտ անվանակարգի հաղթողն է:   Վիտալին ակտիվ է համացանցում, մի քանի նախաձեռնող խմբերի հիմնադիրն է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, երբեմն նաև հրապարակախոսությամբ է հանդես գալիս , ՏՏ ոլորտով հետաքրքրվող պատանին որոշել է՝ լրագրող է դառնալու։

Այն, որ մրցույթին մասնակցող լավագույն աշակերտների  մեծ մասը բնագիտական ոլորտը չի  ընտրելու ապագայում,  նկատել է նաև հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը: Սա նրան, և ոչ միայն,  մտահոգում է, վերջինս  աշակերտներին հիշեցնում է , որ  ՏՏ ոլորտը Հայաստանում ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող, ամենամեծ աճի տեմպ ապահովող ոլորտն է, ոլորտի աշխատաշուկայում առկա է 2000 որակյալ կադրերի պակաս։ «Ես հանձնաժողովի անունից առաջարկեցի ՀՀ նախագահին, որպեսզի որոշ արտոնություններ  տրվեն այն լավագույն դպրոցականներին  բնագիտական հոսքերի, որոնք եթե ընտրում են այն բուհերն ու մասնագիտությունները, կապվծխ են ՏՀՏ ոլորտի հետ, նրանք առանց քննությունների ընդունվեն: Խոսքն ըստ էության գնում է  15-16 լավագույն աշակերտների  մասին և սա կլինի բարոյական խրախուսման ձև»։

Հանրապետության նախագահին առաջարկվել է  նաև Շախմատ առարկային զուգահեռ  դպրոցներում պարտադիր առարկա դարձնել նաև ռոբոտաշինություն ու ինֆորմատիկա առարկաները:  Ներկայացված առաջարկներն հանրապետության նախագահն ընդունել է։

Վերջին տարիներին ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ՏՏ ոլորտում աստիճանաբար ավելանում է կանանց ներգրավվածությունը: Օվսաննա  Հինդոյանը  ևս մրցանակակիր է, նա էլ չի կիսում նախկինում տարածված պնդումները, ապացույցն իր այսօրվա մրցանակն է, որը հպարոտությամբ է կրում, անձամբ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանից է ստացել։ «Շատ կարևորում եմ նախագահի մրցանակը, խրախուսելի է, այսպես խրախուսվում են երիտասարդները: Կես դրույքով աշխատում եմ «Սինոփսիս Արմենիայում», և բավականին լավ հեռանկարներ են սպասվում»։

Բոլոր մրցանակակիրները նշում են,  որ հպարտությունից բացի նաև պարտավորված են՝ խոստացել են՝ արդարացնելու են  հանրապետության նախագահի ու բոլորիս հույսերը։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button