Միջազգային

Սպիտակ տունը ստեղծված վիճակից ելք է փնտրում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենն այսօր կհանդիպեն ԱՄՆ ֆինանսաների նախարար Ջեկ Լյուի հետ: Ավելի վաղ` Լյուն նախազգուշացրել էր, որ եթե ԱՄՆ Կոնգրեսը պետական պարտքի վերին շեմը չբարձրացնի, հոկտեմբերի 17-ից հետո երկիրը կհատնվի տեխնիկական  դեֆոլտում:

Հանրապետականները և դեմոկրատները Կոնգրեսում դեռ չեն կարողանում բյուջեի հարցում գտնել կողմերին բավարարող փոխհամաձայնեցված տարբերակ, իսկ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում հրաժարվում են բարձրացնել պետական պարտքի վերին շեմը: Ներկա պահին Ներկայացուցիչների պալատում համաձայնության գալու փորձերը հերթական անգամ տապալվել են, հանրապետականների և դեմոկրատների բանակցությունները տեղափոխվել են Կոնգրեսի վերին պալատ` Սենատ:

Ցուցադրել ավելի
Back to top button